Վերջապես ինչո՞ւ է վերադարձել Սամվել Բաբայանը. նոր մանրամասներ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ պաշտպանության համակարգում աղմկոտ ձերբակալությունների մասին: Միանգամից 3 բարձրաստիճան  զինվորականներ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը ձերբակալվել են մայիսի 30-ին: Առաջին երկուսը բոլորովին վերջերս էին ազատվել զբաղեցրած պաշտոններից: Երեկ հետաքրքիր զուգադիպությամբ ՊՆ գեներալի եւ գնդապետների ձերբակալության լուրին զուգահեռ էլեկտրոնային ԶԼՄ-ներում լայն տարածում գտավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` «Սիվիլնեթին» տված հարցազրույցը, որտեղ Բաբայանը, որը, հիշեցնենք, երկարատեւ բացակայությունից հետո օրերս է վերադարձել Մոսկվայից, վերլուծում է թե՛ ապրիլի սկզբին կատարվածը, եւ թե՛ Հայաստանի պաշտպանության համակարգում տիրող վիճակը: Բաբայանն այս հարցազրույցում բազմաթիվ ռազմական նշանակության կարեւոր հայտարարություններ արեց: Օրինակ, նա ասաց, որ ադրբեջանական կողմը ապրիլի լույս 2-ի գիշերը ոչ թե լայնածավալ պատերազմական գործողություն է նախաձեռնել, այլ ընդամենը դիվերսիոն գործողություն, որտեղ անսպասելիորեն հաջողության է հասել: «Փաստը նա է, որ կես ժամ, մի ժամվա մեջ այդ ամբողջ դիրքերը հանձնվել են, որից հետո փորձել ենք վերականգնել հարձակումներով, ինչն էլ բերել է կորուստներին»,- ասում է Բաբայանը: Մինչեւ հիմա դեպքերի նման զարգացում որեւէ մեկը չէր նկարագրել: Ըստ Բաբայանի, գիշերվա գործողության ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է այն բոլոր դիրքերը, որոնց մի մասը մինչ այժմ գտնվում է նրա վերահսկողության տակ, եւ ապրիլի 2-ի օրվա երկրորդ կեսից հայկական զորքը հարձակումներ է նախաձեռնել՝ դրանք հետ բերելու համար: Այս հայտարարությունը նշանակում է, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ի կեսօր մարտերը մղվել են կորցրած դիրքերը հետ ստանալու համար: Սա նորություն է, որին, կարծում ենք, ՊՆ-ն պետք է արձագանքի: Բաբայանն այլ ռազմական-դիվանագիտական նշանակության հայտարարություններ էլ է անում, որոնց վերաբերյալ կոմպետենտ պաշտոնյայի բացատրությունները հետաքրքիր կլինեին: Սակայն պակաս ուշագրավ չէ այդ հարցազրույցի 3 դրվագ: Նախ նա ասում է, որ պատերազմից հետո ղարաբաղցիք իրեն «անընդհատ զանգել են եւ խնդրել` բա գաս, մի հատ խոսենք»: Երկրորդ. անուղղակիորեն հայտարարում է, որ եկել է իշխանություններին օգնելու համար` «Ես եկել եմ՝ լինեմ ժողովրդի կողքին, իրանց օգնեմ, կասե՞ն` պետք է պահենք էս ամեն ինչը, կանեմ ինձանից կախվածը, որպեսզի պահենք, ուզում են հանձնե՞ն` դա ժողովուրդն է որոշում»: Եվ երրորդ, խոսելով բանակի վիճակի մասին, ասում է. «Ոգով չի կարելի բանակ պահել (…) Ես չեմ մտածում նման ձեւի բանակ ղեկավարել, պատրաստ չեմ»: Ինչո՞ւ պետք է ինքը բանակ ղեկավարի, ո՞ր բանակը, ո՞վ է իրեն նման բան առաջարկել. այս հարցերի պատասխանը, համենայնդեպս, այս հարցազրույցում չկա»: Ամբողջությամբ՝ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am