Ասադը շնորհավորել է Իրանին
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացումը մեծ ձեռքբերում է այդ երկրի համար: Այս մասին ասված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված շնորհավորական ուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ասադը Ռոուհանիին շնորհավորել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու կապակցությամբ և Իրանի ժողովրդին մաղթել է հաջողություններ և բարգավաճում: Նա Իրանին շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային աջակցելու համար:
