Լատվիայի նախագահը հոսպիտալացվել է
Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսին վիրուսային ինֆեկցիայով հոսպիտալացրել են: Այս մասին հաղորդում է Լատվիական հեռագրային գործակալությունը: Ըստ Lenta.ru-ի, պետության ղեկավարի աշխատակազմում հաստատել են լուրը՝ ընդգծելով, որ Վեյոնիսը շարունակում է աշխատել նաեւ հիվանդանոցում, բայց այս շաբաթվա ընթացքում հանրային միջոցառումների չի մասնակցի:
