Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վերականգնումը ունի դրական դինամիկա, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիան և Իսրայելը անցյալում ռազմավարական գործընկերներ են եղել, սակայն միմյանցից հեռացել են թուրքական արտաքին քաղաքականության եվրոպական ինտեգրացման վերակողմնորոշման ֆոնի վրա` ուղղված արաբ-մուսուլմանական աշխարհում դիրքերի ամրապնդմանը:
Երկկողմ հարաբերությունների սառեցման գագաթնակետը դարձել է «Ազատության նավատորմի» դեպքը` 2010 թվականին իսրայելցիների կողմից նավերի գրավումը և նավարկության մասնակից 9 թուրքերի զոհվելը:
«Այն, ինչ մենք ցանկանում ենք, ներողությունն է: Դա վերջացած է: Փոխհատուցման վճարները, թվում է, նույնպես հասնում են ավարտին: Երրորդ պայմանը եղել է շրջափակման հանումը (Գազայի սեկտորում): Պաղեստինում կա էլեկտրականության և ջրամատակարարման լուրջ խնդիրներ: Մենք հանդես ենք եկել դրանց վերացնելու մի քանի առաջարկություններով: Թվում է՝ դեպքերի զարգացումը գնում է դրական ուղղությամբ: Եթե մենք կարողանանք լուծել այդ հարցերը, ապա Թուրքիան այնտեղ կկառուցի դպրոցներ, հիվանդանոցներ»,- ասել է Էրդողանը մամլո ասուլիսում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը