Bloomberg-ի բացահայտումը

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ համաձայնագրի մանրամասները, որը գաղտնի է պահվել 41 տարի: Տվյալ գործարքը զգալիորեն կանխորոշել է այդ երկրների միջեւ հարաբերությունների բնույթը, նշում է  Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին: 1974-ի ամռանը համաշխարհային նավթային ճգնաժամը հարվածել էր ԱՄՆ-ի տնտեսությանը:   Բացի այդ, ՕՊԵԿ-ը Ամերիկայի նկատմամբ էմբարգո էր մտցրել,  որովհետեւ Վաշինգտոնը ռազմական աջակցություն էր տրամադրում Իսրայելին   «Յոմ Կիպուրի պատերազմի» ընթացքում: Այդ գործոնները հանգեցրել էին արժեթղթերի շուկայի փլուզմանը եւ երկրում ինֆլյացիայի բարձր ցատկի: Այդ ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ուիլյամ Սայմոնը եւ նրա տեղակալը` Ջերրի Փիրսը Մերձավոր Արեւելքով եւ Եվրոպայով շրջագայության էին մեկնել: Պաշտոնապես այդ ուղեւորությունը ներկայացվել էր որպես   «տնտեսական դիվանագիտության» շարքային շրջագայությունը` արարողակարգային հանդիպումների եւ հրավերքների շարք: Բայց իրականում, հայտնում է գործակալությունը, դրա հետեւում թաքնված էր Սաուդյան Արաբիայի մեկ քաղաք` Ջիդդա այցելելու մտադրությունը: Նախագահ Նիքսոնի շրջապատը թաքցնում էր այդ տեղեկությունը: Իսկ ուղեւորության իսկական նպատակն էր նավթի` որպես տնտեսական զենքի չեզոքացումը: Նիքսոնը պատվիրակության առաջ խնդիր էր դրել` Ամերիկայի նկատմամբ թշնամաբար տրամադրված սաուդյաններին համոզել ներդրում անել ԱՄՆ-ի պետական պարտքի մեջ: Բանակցությունների ձախողումը սպառնում էր պայթեցնել ԱՄՆ-ի ֆինանսական առողջությունը եւ Նիքսոնի կարծիքով թույլ կտար, որ Խորհրդային Միությունը հաստատվի արաբական աշխարհում: Ուիլյամ Սայմոնը մշակել էր գործողությունների հիմնական սցենարը, որի համաձայն, ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից նավթ էր գնելու, նրան ռազմական աջակցություն էր տրամադրելու եւ օգնելու էր նյութատեխնիկական ապահովմամբ: ԱՄՆ-ի գանձարանը փոխարենը ստանում էր սաուդյան միլիարդավոր նավթադոլարներ: Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորը պնդել էր, որ Էր Ռիյադի կողմից գանձապետական փոխառությունների գնումը գաղտնի մնա: Գործարքի գումարը`  117 մլրդ դոլար, հայտնի է դարձել ընդամենը  2016 թվականի մայիսին: Բանակցություններն ընթացել են արաբ-իսրայելական   «Յոմ Կիպուրի պատերազմի» ավարտից տասն օր անց, ինչից հետո Ալ Սաուդը զգուշանում էր, թե իր փողը   «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» Իսրայելի ձեռքը կընկնի (օրինակ, որպես օգնություն, որն ամերիկացիների  կողմից տրամադրվում է իսրայելցիներին): Այդ պահանջներին ընդառաջ գնալու համար գանձապետարանը Էր-Ռիյադին թույլ էր տվել իր փոխառության տոմսերը գնել առանց նման դեպքի համար սովորական աճուրդի: Այդ միջոցներից հետո գործնականում անհնար էր հայտնաբերել Սաուդյան Արաբիայի ներկայությունը ԱՄՆ-ի պետպարտքի շուկայում: Բացի այդ, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պարտքի մասին իր զեկույցներում Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, ԱՄԷ-ին եւ Նիգերիային միավորում էր   «Նավթ արտահանողներ» տողում եւ  41 տարի հետեւել է այդ պրակտիկային:  

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am