Ալիևը հրահանգել է կառավարությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել է կառավարությանը միջազգային փորձագետների մասնակցությամբ պետության կողմից մասնավորեցման լայնամասշտաբ ծրագիր մշակել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։ Այդ գործունեության համար անհրաժեշտ է ներգրավել արտասահմանյան և տեղական ներդրողների, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ տնտեսության ակտիվացման և գործարար մթնոլորտի բարելավման համար, հայտարարել է Ալիևը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը նվիրված խորհրդակցությանը: Նա կարծում է, որ «երկրի արտաքին պարտքի ցածր մակարդակը և գոյություն ունեցող իրավիճակը հաշվի առնելով՝ կարելի է բավականաչափ ռեսուրսներ գրավել արտասահմանյան ֆինանսական շուկայից»:
