ՌԴ-ում բարձրացվել են «Իսկանդեր- Մ» համակարգերը
Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի շրջանում տագնապի ազդանշանով բարձրացվել են «Իսկանդեր- Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգերը, ինչն արվել է մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, տվյալ համակարգերը բարեհաջող իրականացրել են ուսումնամարտական առաջադրանքները, ինչից հետո դրանք ուղղություն են վերցրել դեպի Օրենբուրգում գտնվող Տոցկոյե շրջանի պոլիգոնի նշանակման կետը։ Նախատեսված է, որ հրթիռային համակարգերն այնտեղ ևս կիրականացնեն ուսումնամարտական առաքելություններ:
