Պատժամիջոցների չեղարկումը չի ազդի նավթի գնի վրա. դեսպան
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը չի ազդի նավթի գնի վրա։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին. «Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը զգալի ազդեցություն է ունենում նավթի արժեքի նվազման վրա։ Նավթի գները մինչ այժմ հիմնականում կրճատվել են այլ գործոնների ազդեցության ներքո։ Իրանը նույնպես վնասներ է կրում նավթի գնի կրճատումից, և սահմանափակումների վերացմամբ Իրանի մուտքը նավթային շուկա լինելու է աստիճանական ու հաշվենկատ»։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական ու բանկային համագործակցության ուժեղացմամբ և համատեղ հաշվեհամարաներ բացելով ու համատեղ բանկերի ստեղծմամբ ռուբլով ու ռիալով փոխադարձ հաշիվներ վարելու համար։
