Թուրքական T24 –ի փոխանցմամբ՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումից առաջ թուրքական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել` բանաձևի ընդունումը կանխելու նպատակով:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բունդեսթագում քննարկվելիք բանաձևը դատապարտող հայտարարություն է հրապարակել, որը ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Ուշագրավ է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն այդ հայտարարության տակ չի ստորագրել: Կուսակցությունների հայտարարության մեջ նշվում է, որ իրենք խստորեն դատապարտում ու մերժում են «1915 թվականի դեպքերի մասին պատմական իրողությունները խեղաթյուրող բանաձևը»:
Նրանք սպառնացել են, որ նման բանաձևի ընդունումը «կվնասի թուրք-գերմանական եղբայրական և դաշնակցական հարաբերություններին»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը