«Ստամբուլ» լրատվական գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իհսան Շեներն անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Հայկական հարցը հին միջոց է, որով տարբեր ժամանակներում փորձել են ճնշել Թուրքիային։Կոչ եմ անում Գերմանիային չտրվել հայկական սփյուռքի խաղերին,ասել է նա:
Արտահայտվելով Գերմանիայի խորհրդարանում հայտնված նախագծի մասին՝ Շեներն ասել է. «Պատմական դեպքերի վերաբերյալ վճիռ են կայացնում ոչ թե խորհրդարանները, այլ պատմաբանները։ Չկա Հայոց ցեղասպանությունը հավաստող որևէ փաստ, միայն զրպարտություններ են»։ Շեների պնդմամբ՝ նմանատիպ նախագծերն ի հայտ են գալիս, որովհետև ոմանք անհանգստացած են վերջին 14 տարիների ընթացքում Թուրքիայի աննախադեպ զարգացումից և, օգտագործելով նման նախագծերը, փորձում են ճնշել Թուրքիային՝ չնայած որևէ մեկին չի հետաքրքրում Հայկական հարցը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը