Թուրքիան ռազմաբազա կստեղծի Սոմալիում
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան ռազմաբազա է ստեղծում Ադենի ծոցում՝ Սոմալիի տարածքում։ Թուրքիան արդեն երկար տարիներ օգնում է Սոմալիին, և տվյալ օգնությունը ռազմական համագործակցության ոլորտում շարունակվելու է։ ՄԱԿ-ի պլանի համաձայն՝ Սոմալիում Թուրքիայի կողմից ստեղծվելիք ռազմական-ուսումնական ճամբարում ուսուցում է ստանալու 10.500 սոմալեցի զինվոր։ 200 թուրք զինծառայողների լիազորվել է Սոմալիում անցկացնել ռազմական վարժանքներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ռազմաբազա է ստեղծելու Քաթարում։
