Ծրագիր` ուղղված Ֆրանսիայում գործազրկության մակարդակի նվազեցմանը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը միջոցների փաթեթ է հրապարակել, որոնք ուղղված են երկրում գործազրկության բարձր մակարդակի նվազեցմանը: Պետության նախագահը հայտնել է, որ Հինգերորդ հանրապետության տնտեսությունը փաստացիորեն արտակարգ իրավիճակում է: Այդ մասին տեղեկացնում է The Financial Times-ը, գրում է Lenta.ru-ն: Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են պոտենցիալ աշխատողների համար 500 հազար տարբեր դասընթացներ կազմակերպել, սուբսիդիաներով խթանել փոքր բիզնեսը եւ զարգացնել ենթավարպետների ինստիտուտը: Հաղորդել են, որ Հինգերորդ հանրապետության իշխանությունները աշխատանքի շուկայի բարելավման վրա 2,2 մլրդ կծախսեն: Պարբերականը նշում է, որ 15 ամիս անց Հինգերորդ հանրապետությունում տեղի կունենան նախագահական ընտրություններ եւ Հոլանդը նախատեսել է դնել իր թեկնածությունը, եթե 2016-ին կարողանա բարելավել իրավիճակը աշխատանքի շուկայում: Երկրում գործազրկության մակարդակը գերազանցում է 10 տոկոսը, մինչդեռ Եվրոպայում միջինը կազմում է 9,8 տոկոս:
