Ադրբեջանի բանակի մարտունակությունը. «Խազար»

Նավթի գնանկումից տնտեսությունը կաթվածահար Ադրբեջանի իշխանությունն, ինչպես բազմաթիվ բնագավառներում, ռազմական ոլորտում եւս կանգնել է շատ լուրջ խնդրի առաջ. ինչպե՞ս դուրս գալ 10 ռազմական կառուցվածքում ծառայող մոտ 200 հազար զինծառայողների, հատկապես պաշտպանության նախարարության կազմում զորամիավորումներում ծառայող 80 հազարից ավելի զինծառայողների եւ զորամիավորումների ռազմա-տեխնիկական ապահովման համակարգի ճգնաժամից:

 Ըստ «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի, ճգնաժամից նվազ կորուստներով դուրս գալու համար Ադրբեջանի ՊՆ-ը որոշել է վերացնել կամ միավորել նախարարության կազմում գտնվող մի շարք ռազմական միավորումներ, նվազեցնել զինծառայողների աշխատավարձերը, սահմաններում կրկնակի աշխատավարձով ծառայող հազարավոր զինծառայողներին տրվող աշխատավարձն իջեցնել բազային մակարդակի, նվազեցնել հազարավոր պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կամ ընդհանրապես կրճատել նրանց հաստիքները, վերացնել զինծառայողների համար նախատեսված լրացուցիչ (արձակուրդի, կենցախային իրերի, 13-14-րդ աշխատավարձերի, նյութական օգնության եւ այլն) վճարները, խիստ նվազեցնել զորավարժանքների, մարտական-մարտավարական վարժանքների թիվը, հետաձգել զինծառայողների բնակարանների շինարարության եւ վերանորոգման աշխատանքները, ընդմիջել նոր զենքերի, ռազմատեխնիկայի եւ սպառազինության գործընթացը եւ այլն:

Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ արդեն սկսվել է հիշյալ քայլերի կենսագործումը, հազարավոր զինծառայողների աշխատավարձը նվազեցվել է, վճարումներում լուրջ ընդմիջումներ են ստեղծվել եւ այլն: Կայքը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ղեկավարությունն աշխատում է հասարակությունից թաքցնել դրությունը եւ արգելում ԶԼՄ-ներին հայտնել այդ մասին: Ըստ կայքի` եթե «հնարավոր ֆինանսական տնտեսման» վերոնշյալ միջոցառումները կյանքի կոչվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի մարտունակությունը կնվազի, հասարակության մեջ բանակի հետ կապված անորոշություն կստեղծվի. ԶՈւ-ում կմեծանա հանցագործությունների, զինվորներկ մահերի եւ այլ նեգատիվ դեպքերի թիվը: «Ադրբեջանի բանակի առկա կառուցվածքը շատ ֆինանսներ պահանջող, սակայն, այդ միջոցներին համապատասխան մարտական պատրաստվածություն չունեցող բանակի կառուցվածք է: Բանակը հանդիսանում է ղեկավարության կոռուպցիոն նպատակների կենսագործման բազա: Այստեղ միլիարդներով ֆինանսական միջոցներ են յուրացվում եւ ոչ ոք չի պատժվում: Պաշտպանական ծախսերը գտնվում են կոռուպցիայի եւ կաշառակերության թիրախում: Հակառակ դեպքում` հանրությունը կտեղեկացվեր պաշտպանական բյուջեի ծախսերի մանրամասների, մեծ թվով կասկածելի հարցերի մասին, այդ թվում` հասարակությունից զինծառայողների մահվան դեպքերը չէին թաքցնվի: Եթե նախկինում պաշտապանական ծախսերը կազմում էին 3 մլրդ դոլարից ավելի, ապա այժմ այն չի կազմում անգամ 2 մլրդ դոլար: Փաստորեն, Ադրբեջանի պաշտպանական ծախսերը մանաթի արժեզրկումից նվազագույնը մեկ միլիարդ դոլար կորցրել է: Պաշտապանական ծախսերի նվազագույնը 50 տոկոսը նախատեսվում էր արտասահմանից ներկրվող զենքերի, ռազմական տեխնիկայի, տարբեր սարքավորումների ձեռք բերման վրա: Ներկայում, նավթի գնանկման հետ կապված նման նպատակներով վճարումների համար բյուջեում լուրջ ֆինանսական դժվարություն է ստեղծվել եւ այդ իրավիճակը մինչեւ տարվա կեսն ավելի կվատանա: Ադրբեջանի իշխանությունը կանգնել է հերթական լուրջ խնդրի առաջ: Սակայն, այս անգամ խնդիրը միայն նրա խնդիրը չէ, քանի որ բանակը Ադրբեջանի անվտանգության գլխավոր պատասխանատու կառույցն է», -գրում է կայքը: Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` Ադրբեջանի 2016 թվականի պետական բյուջեում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված է 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, ինչը կազմում է ամբողջ բյուջետային ծախսերի 12,6 տոկոսը: 2015 թվականի պետբյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսված են եղել 3 մլրդ 783 մլն մանաթ, որը կազմում էր 2015 թվականի պետբյուջեի 17,9 տոկոսը: Minval.az կայքը հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից Ադրբեջանում զինծառայողների աշխատավարձն արդեն 30-50 տոկոսով նվազեցվել է: Azadlig.info կայքն էլ հայտնել է, որ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում արդեն այժմվանից 1,3 մլրդ մանաթ լրացուցիչ պակասորդ է ստեղծվել: Artsakhpress.am  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am