Եգիպտոսի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Մուսուլման եղբայրներ»-ի հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Բադիային եւ նրա 35 կողմնակիցներին՝ երեք տարի առաջ Իսմայիլիե քաղաքում անկարգություններ կազմակերպելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Բալյադ»-ը:
Խոսքը 2013 թվականի հուլիսի 5-ի իրադարձությունների մասին է, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո իսլամականներն անկարգություններ կազմակերպեցին տեղական վարչակազմի շենքի մոտ: Ոստիկանության հետ բախումների ընթացքում 3 մարդ զոհվեց, տասնյակ վիրավորներ եղան:
Եգիպտոսում ահաբեկչական ճանաչված եւ արգելված « Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդների եւ շարքային ակտիվիստների դեմ տասնյակ գործեր են հարուցված՝ բռնություն հրահրելու, կանխամտածված սպանության, կտտանքների, բանտերից փախուստի եւ լրտեսության մեղադրանքներով:
Ավելի վաղ դատարանի կողմից բարձրագույն պատժի են արժանացել «Մուսուլման եղբայրներ»-ի հարյուրավոր կողմնակիցներ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը