15 տարվա ազատազրկման են դատապարտել սելֆիի պատճառով
Դաշնային դատարանը 42-ամյա ամերիկացի Մալիք Ալահ Ֆարադին դատապարտել է 15 տարի 8 ամիս ազատազրկման՝ Facebook-ում հրապարակված ատրճանակով սելֆիի պատճառով:Հրապարակված լուսանկարում տղամարդու ձեռքին, հայելուն ուղղված 45 տրամաչափի ատրճանակ է, որն անօրինական զենք է: Մինչ այդ, ամերիկացին 2000-ին անօրինական զենք պահելու համար պատասխանատվության է ենթարկվել:
