Չինաստանում ավտոբուսը հրդեհվել է. կա 14 զոհ
Չինաստանում ուղեւորատար ավտոբուսի հրդեհի հետեւանքով մահացել է 14, վիրավորվել ավելի քան 30 մարդ։ Ողբերգությունը տեղի է ունեցել Նինսյա Հուեյսի ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ինչուան քաղաքում հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
