Սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի գլխավոր բանակցորդ Մոհամմադ Ալուշը մտադիր է լքել պաշտոնը՝ ի նշան բողոքի Ժնևում միջսիրիական բանակցությունների տապալման դեմ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում «զգալ սիրիացի ժողովրդի արյան կարևորությունը, որը շարունակում է տառապել ռեժիմի և նրա դաշնակիցների գործողություններից» և ի վիճակի չէ վերջ տալ սիրիացի ժողովրդի տառապանքներին:
Բանակցությունների բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռիադ Նաասան Աղան գործակալությանը հայտնել է, որ կոմիտեի պատվիրակությունը դեռ նոր ներկայացուցիչ չի ընտրել Ալուշի փոխարեն:
Ապրիլին Ժնևում ավարտվել է միջսիրիական բանակցությունների նախորդ փուլը: ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրային չի հաջողվել այդ ժամանակաընթացքում կողմերին ուղիղ բանակցությունների տանել: Բանակցությունների բարձրագույն կոմիտեն դադարեցրել է մասնակցությունը բանակցություններին՝ Սիրիայի կառավարությանը մեղադրելով միջազգային որոշումները չիրագործելու և կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մեջ:
Դե Միստուրայի խոսքով՝ բանակցությունների նոր փուլը կարող է նշանակվել հուլիսի սկզբին:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը