Եվրոպական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Թուրքիայից դեպի Եվրոպական Միություն ուղևորվող սիրիացի փախստականներից շատերի մոտ առկա է մաշկային լեյշմանիոզ հիվանդությունը, որը կարող է տարածվել ողջ Եվրոպայով մեկը:
Ինչպես նշում է vz.ru-ն, հիվանդությունն արտահայտվում է մաշկային խոցի տեսքով, որն իրենից հետո թողնում է սպիներ: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ հիվանդության դեպքերն առավել շատ գրանցվել են Նիզիպ քաղաքի փախստականների ճամբարում: Այնտեղ գրանցվել է մի քանի հարյուր հիվանդ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի ղեկավարությունն ու Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մարտի 18-ին կնքել են համաձայնագիր՝ պայմանավորվելով 3 մլրդ եվրոյի և Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման դիմաց Եվրոպա ժամանող փախստականներին պահել Թուրքիայում:
Այնուհանդերձ՝ ԵՄ ղեկավարներից մի քանիսը հայտնել են, որ Անկարան առայսօր չի իրականացրել ԵՄ-ի հետ կնքված միգրացիոն համաձայնագրի դրույթներից շատերը:
Այժմ Թուրքիան ցանկանում է հնարավորինս արագ անցնել ոչ այցագրային ռեժիմին, սակայն Բրյուսելն այս հարցում դեռևս չի շտապում: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին շանտաժի չենթարկել ԵՄ-ին ու ամպագոռգոռ հայտարարություններով հանդես չգալ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը