ԱՄՆ-ում գիրք է լույս տեսել ամերիկահայ առաջին միլիոնատիրոջ մասին

ԱՄՆ-ում գիրք է լույս տեսել ամերիկահայ առաջին միլիոնատիրոջ մասին: Այս մասին գրում է ամերիկյան Armenian Mirror-Spectator պարբերականը: Հակոբ Պողիկյանն Օսմանյան Հայաստանից ԱՄՆ փոխադրված առաջին միգրանտներից էր: 1876 թվականին նա Ամերիկա է հասել առանց գումարի, բայց կարողացել է հարստանալ ավելի, քան ակնկալում էր՝ Բոստոնում գորգերի վաճառքով զբաղվելու արդյունքում միլիոնատեր դառնալով: Որպես բարերար՝ նա օգնել է ինչպես հայերին, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների: Պողիկյանի զարմիկի թոռը՝ Հակոբ Դերանյանը, գրել է նրա կարճ կենսագրությունը, որը հրատարակել է Մասաչուսեթսի Հայկական մշակութային հիմնադրամը: Նրա խանութի առաջին գնորդը եղել է ամերիկյան պոեզիայի դասական Հենրի Լոնգֆելլոն, որի միջոցով էլ Պողիկյանը ծանոթացել է Նոր Անգլիայի բազմաթիվ մտավորականների հետ: Լոնդոնում Պողիկյանը ծանոթացել է նաեւ մարքիզ Սոլսբերիի հետ, որը երեք անգամ Անգլիայի վարչապետն է եղել, Ուիլյամ Գլանդթոնի հետ (վարչապետ է եղել չորս անգամ), ինչպես նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջեյմս Բրյուսի հետ՝ կապված Կիլիկիո կաթողիկոսության համար հոգեւորականներ պատրաստելու նախագծի հետ: Սակայն քաղաքական խնդիրների պատճառով նախագիծն իրականություն չի դարձել: Սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած կոտորածների ժամանակ Հակոբ Պողիկյանը դրամահավաք է կազմակերպել եւ Ամերիկյան Կարմիր Խաչի ղեկավարությանը համոզել օգնության առաքելություն սկսել տուժած շրջաններում: Նա անձամբ հանձնառություն է ստանձնել ավելի քան 90 հայերի համար, որոնք ԱՄՆ են եկել եւ որոնց պատրաստվել են Թուրքիա արտաքսել: Նրանց թույլատրել են մնալ ԱՄՆ-ում, իսկ ամերիկահայ մեկ այլ ձեռներեց՝ Բոստոնից Մոսես Գյուլեսյանը, հայրենակիցներին տեղավորել է իր ֆաբրիկայի շենքում: Պողիկյանն ամերիկյան մամուլում հանդես է եկել նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ եւ տուժած հայերի համար օգնություն կազմակերպել: Չնայած հայերին ցուցաբերած ֆինանսական եւ դիվանագիտական աջակցությանը՝ հայկական կուսակցությունները սկսել են սպառնալ Պողիկյանին՝ նրանից ֆինանսավորում պահանջելով: Պողիկյանը հրաժարվել է, եւ ոմանք կարծում են, որ 1903 թվականին նրա տան հրդեհումը կուսակցությունների վրեժի դրսեւորումն էր: Պողիկյանի ժառանգության հիմնական մասը փոխանցվել է Վիլսոն Քոլեջին, քանի որ նա երեխաներ չի ունեցել: Այդ միջոցներով ցածր տոկոսադրույքով ուսումնական վարկեր են տրամադրվել կին ուսանողներին: Երկու տարին մեկ անգամ քոլեջում Պողիկյանական ընթերցումներ են անցկացվում՝ հայոց պատմության եւ մշակույթի թեմաներով:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am