«Ցավս ծանր է, բայց որ իր ընտրած մահով է ընկել, մեջս ուժ եմ գտնում»

«Լեոնիդ Ազգալդյանն ասում էր՝ «Սա Հայաստան է և վերջ», ամուսինս ասում էր՝ «Սա Ղարաբաղն է և վերջ»: Միշտ ասում էր՝ կյանքս կտամ հայրենիքիս ու այդպես էլ արեց: Նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փոխգնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արամ Առուշանյանի կինը՝ Էլլադա Դադանյանը, ով պարգևատրման էր եկել դստեր հետ: Արամը ծառայության է անցել 1990-ականներից, հրետանավոր էր: Կինը պատմում է, որ ամուսինն անցել է բազմաթիվ դժվարություններով: «Վերջերս էր անցել թոշակի, սակայն մշտապես գնում էր զորամասեր: Ասում էի՝ դու թոշակի ես անցել, ի՞նչ պետք է խոսես, ասում էր՝ դուխ եմ տալիս զինվորներին, իմանան, որ սա իրենց տունն է, հողն է: Ապրիլյան այդ գործողությունների ժամանակ իրեն հետ կանչեցին` որպես հին հրետնավոր: Լավ էր հասկանում իր գործից։ Ցավս ծանր է, բայց որ իր ընտրած մահով է ընկել, մի քիչ ինձ հանգիստ եմ զգում, մեջս ուժ եմ գտնում: Բայց որ մահացած չեմ տեսել, ամբոխի մեջ անընդհատ իրեն եմ փնտրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատմեց կինը` ավելացնելով, որ ամուսինը երբեք չէր կտրվում բանակից: Տիկին Էլլադան պատմեց, որ դստերը պետք է հետազոտություններին տանեին, սակայն երբ ապրիլյան դեպքերը սկսվեցին, Արամը հրաժարվել է հեռանալ բնակավայրից: «Ապրիլի 23-ի գիշերն էր: Մարտակերտը հերտակոծում էին: Զանգեցի, ասացի Արամ, խփում են, չգիտեմ՝ չորս երեխուն ոնց գրկեմ: Պատի տակ կանգնել ենք: Հարցնում եմ՝ ի՞նչ անեմ: Ասում է՝ ոչ մի բան, թուրքն ով է, որ վախենաս: Մտի տուն, դուռը փակի: Ասում եմ՝ գնամ հիվանդանոցի նկուղը: Ասում է՝ բան չի լինի, ամոթ չէ՞, ես այստեղ եմ, դու գնաս նկուղնե՞րը: Հանգիստ մտի տուն, սպասի, կգամ: Սպասում եմ…»,- պատմեց Էլլադան: 4 անչափահաս երեխաների հայր 44-ամյա Արամ Առուշանյանը զոհվել է ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման հետևանքով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am