Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը՝ Բրազիլիայի չեմպիոն
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի հաղթանակով է ավարտվել Ռիո դե Ժանեյրոյում անցկացված շախմատի Բրազիլիայի առաջնությունը: Մխիթարյանը 11 հնարավորից վաստակել է 10 միավոր եւ երկրորդ տեղը գրաված Ամորիմ Բարբոսային գերազանցել է 1 միավոր: Բրազիլահայ գրոսմայստեր 11 տուրում չի կրել ոչ մի պարտություն, երկու պարտիա ավարտել է ոչ ոքի:
