Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այցելել է Դիարբեքիր, որտեղ դատապարտել է ամերիկացի զինվորականների պահվածքը՝ կապված իրենց հանդերձանքի վրա Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) տարբերանշան կրելու հետ։
Էրդողանը հայտարարել է, որ իրենք դատապարտում են YPG-ին ու PYD-ին (Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցություն) ԱՄՆ-ի աջակցությունը. «Մեզ բարեկամ ասողները, մեզ հետ ՆԱՏՕ-ում միասին եղողների զինվորներն իրենց թևերին կրում են YPG-ի տարբերանշաններ։ Դրանից բացի, նրանք հայտարարում են, որ կշարունակեն աջակցել YPG-ին։
Նրանց, ովքեր ասում են, թե նա կապ չունի PKK-ի հետ, մենք ասում ենք, եկեք ու դասեր ստացեք։ Մենք ձեզ կներկայացնենք ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը