Ֆրանսիայի տնտեսական ու սոցիալական ոլորտներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Ֆրանսիական տնտեսությունն ու սոցիալական ոլորտը գտնվում են արտակարգ իրավիճակում: Նման գնահատական է տվել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրա խոսքով, իրավիճակի կարգավորման համար հանրապետության կառավարությունը մոտ ժամանակներս 2 մլրդ եվրո կհատկացնի քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելու նպատակով: «Ահաբեկչական սպառնալիքի պատճառով մենք անցած տարի ստիպված էինք երկրում արտակարգ դրություն մտցնել, սակայն համաշխարհային անկարգությունների ու տնտեսական անորոշ կոնյուկտուրայի պայմաններում տեղին է խոսել տնտեսական ու սոցիալական ոլորտներում ստեղծված արտակարգ դրության մասին: Աշխատանքով ապահովվածությունն ամենակարեւոր խնդիրն է Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգությունից հետո»,- նշել է նա՝ ելույթ ունենալով ձեռնարկությունների ղեկավարների հետ Փաիզում կայացած հանդիպման ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
