Իրանը ճանապարհ կբացի
Իրանը պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո ծովային ուղի կբացի դեպի Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների նավահանգիստներ, որոնք կառնչվեն իրանական նավագնացության ընկերություններին: Հայտնում են իրանական ԶԼՄ-ները: «Հաշվի առնելով երկրի պահանջարկը հետպատժամիջոցային ժամանակ, արտահանման ու ներմուծման ծավալները կտրուկ կավելանան, համապատասխանաբար, կավելանա նաև նավերի թիվը»,- ասել է Իրանի նավահանգիստների ու նավագնացության կազմակերպության գործադր տնօրեն Մուհամմեդ Սաիդնեժադը: Այլ մանրամասներ ու ժամկետներ չեն ներկայացվում:
