Տարհանվել են Apple-ի երկու ձեռնարկություններ՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Իռլանդական Կորկ քաղաքում Apple ընկերության երկու ձեռնարկություններից տարհանվել են մոտ 5000 աշխատակիցներ՝ պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Irish Times-ին։ Երբ անհայտ անձն այսօր ոստիկանությանը նախազգուշացրել է այն մասին, որ ձեռնարկություններից մեկում պայթուցիկ սարք է տեղադրված, անմիջապես սկսել են տարհանել աշխատակիցներին: Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում օբյեկտներում։
