Ադրբեջանի նախագահը և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը քննարկել են Ղարաբաղի իրավիճակը
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ ԽՎ միջև կապերը, գոհունակություն է հայտնվել այդ համագործակցության ներկա վիճակից: Հանդիպման ժամանակ նաև տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:
