ԱՄՆ-ը կշարունակի Ադրբեջանի հետ աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում շնորհավորել է Հանրապետության օրվա 98-ամյակի կապակցությամբ: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օբաման նամակում ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ադրբեջանի հետ աշխատել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել մշակութային, քաղաքական ու տնտեսական կապերը»,- ասված է ԱՄՆ նախագահի նամակում:
