Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է ստացել
«Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է ստացել: Այս մասինOperativ.am-ի թղթակցին հայտնեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը: «Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է ստացել: Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում նրա մոտ նաև առիթմիա է առաջացել: Արդեն հետազոտության փաստաթղթերն ուղարկվել են Միքայելյանի անվան բժշկական կենտրոն»,-ասաց փաստաբանը: Այս պահին Վահան Շիրխանյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, սակայն դրական պատասխանի դեպքում վարույթն իրականացնող մարմնին դիմում կներկայացվի, պաշտպանյալին Միքայելյանի անվան բժշկական կենտրոն տեղափոխելու համար:
