Ուրիշ տարբերակ չկա
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «#ԵկԱրցախ» ֆլեշմոբին, որի նպատակն է խրախուսել դեպի Արցախ զբոսաշրջությունը, նշեց. «Ձեզանից յուրաքանչյուրի պարտքն է մնալ հայրենքում, կապ չունի Հայաստանում, թե Արցախում: Երեխաներ բերեք, բազմացրեք ազգը և մնացեք այստեղ, ուրիշ տարբերակ չկա: Իսկ Սփյուռքում հայանպաստության մակարդակը պետք է բարձր մակարդակի վրա լինի, որ եռամիասնությունն աշխատի ընդմիշտ»:
