Պուտինը՝ «խուլիգան»
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է «խուլիգանի» հետ: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվին»: «Ինչպես բազմաթիվ խուլիգաններ, նա նրանցից է, ով կվերցնի այնքան, որքան կարող է ու այնքան, քանի դեռ նրան չեք կանգնեցրել»,- բացատրել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը: Ավելի վաղ հանրապետական Ջեբ Բուշն էր Պուտինին «խուլիգան» անվանել. «Մենք կորցնում ենք մեր ազդեցությունն աշխարհում, իսկ Պուտինն այն ձեռք է բերում: Նա դաշնակից չէ, նա բռնապետ է, խուլիգան»:
