Հայաստանում ներառական կրթության խնդիրներ կան. փաստում է նախարարը
ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում ներառական կրթության խնդիրներ կան և այդ ծրագիրը դեռևս պետք է վերանայվի: «2015 թվականին ծրագրային բոլոր հարցերը կարգավորվել են, սակայն ունենք ժամանակ, որպեսզի մյուս հարցերը վերանայենք և 2018 թվականին ամբողջությամբ անցնենք ներառական կրթության: Նախորդ տարի մոտ 2,3 մլդ դրամ է ծախսվել այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով: Մենք պետք է վերանայենք ամբողջ համակարգը՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան», - ասաց Լևոն Մկրտչյանը:
