Թբիլիսիում վթարի հետևանքով մահացած Հայաստանի քաղաքացին միջին տարիքի կին է
Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային պատահարից մահացած Հայաստանի քաղաքացին միջին տարիքի կին է, տեղեկացնում է Հայաստանի աիտակարգ իրավիճակների նախարարությունը: Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Թբիլիսիի Փոնիջավա վարչական շրջանում: 34 TT 795 պետհամարանիշով «Mercedes mini van» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է, 34-ամյա Սուրեն Վ., 57-ամյա Ռուսլան Գ., 34-ամյա Արտյոմ Տ. և «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայից մեկ ուղևոր՝ Վրաստանի քաղաքացի, հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի Օրտաչալա թաղամասի «New Hospitals» բժշկական կենտրոնում:
