Որպեսզի հակամարտությունը «չպայթի»
ԵՄ-ն պետք է նպաստի Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարելավմանը՝ հանուն սիրիական խնդրի կարգավորման։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է TASS գործակալությունը։«Իրավիճակը Սիրիայում ավելի փխրուն է դարձել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության պատճառով։ Մենք ջանքեր կներդնենք, որպեսզի այդ հակամարտությունը «չպայթի», որպեսզի չոչնչանա ձեռք բերված առաջընթացը»,-հայտարարել է Շտայնմայերը։
