Հետաքննություն է սկսվել Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ:Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետախուզման համար պատճառ է հանդիսացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին խստորեն քննադատելը։ Հաղորդվում է, որ նախորդ շաբաթվա վերջին Քըլըչդարօղլուն կուսակցական 35-րդ կոնգրեսի ժամանակ Էրդողանին անվանել է «բռնապետի ծաղրերգու»։ Այժմ նրան մեղադրում են «նախագահին վիրավորելու» համար։ Էրդողանն իր հերթին դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով 100.000 լիրայի (մոտ 30.000 դոլար) փոխհատուցում։
