Պետք է խուսափել հիստերիկ արձագանքներից. ինչպես լուծել հարցը
Լեհաստանում ԶԼՄ-ների և Սահմանադրական դատարանի մասին սկանդալային օրենքների հարցը պարտադիր չէ լուծել ԵՄ գործընթացի միջոցով, որը կարող է պատժամիջոցների հանգեցնել, պետք է խուսափել հիստերիկ արձագանքներից: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «Լեհաստանը թշնամիներ չունի ո՛չ ԵՄ մակարդակով, ո՛չ Բրյուսելում: Ես կարող եմ պատկերացնել, որ այդ նպատակը կարող է այլ միջոցներով իրագործվել՝ ոչ պարտադիր սկսելով այդ գործընթացը: Հիստերիկ արձագանքները պարտադիր չեն: Ես չեմ խոսում այն մասին, թե ինչ են անում ինստիտուտները, այլ այն մասին, թե ինչ են անում քաղաքական գործիչները Լեհաստանում և այլ երկրներում»,- ասել է Տուսկը:
