Լիլիթ Երանյան | Երկու խոսք մի շատ տարօրինակ բառի մասին

  1. Բառը
«Դու հայրենասեր ես, չէ՞»,- ասում են նրանք ինձ այնպիսի դեմքի արտահայտությամբ, իբր տառապում եմ շատ վատ վարակիչ հիվանդությամբ, իսկ նրանք դիմակով փակելու են բերանները հանկարծ չվարակվելու համար: Ես իսկ զզվում եմ այդ բառից, դե լավ` անտարբեր եմ: Ու հաստատ ոչինչ չեմ արել այդ բնութագրումին արժանանալու համար, համենայն դեպս երբեք Նժդեհ չեմ ցիտել: Զգում եմ, որ ուզում եմ  այդ ինչ-որ բանը Հայաստանի համար անել,  բայց ի°նչ: -Ես Հայաստանն եմ սիրում,-զսպելով ներսում գոյացող մի քանի ոչ տպագրելի  բառեր` պատասխանում եմ նրանց: Ու չգիտեմ, եթե այդ հայրենիքը Հայաստանը չլիներ, նույնքան կսիրեի ուրիշը: Ու սա առավելություն չեմ համարում, այլ այնքան բնական, ինչքան շնչելս: Ուղղակի այն գույները, որ ունի Հայաստանի, հավատում եմ: Ու այնպես է ստացվել, որ ողջ կյանքումս ապրել մի տան մեջ ու մի երկրում: Եվ օրգանիզմում դրված տարօրինակ ֆունկցիա ունեմ, որ հաղթողներից ավելի շատ պարտվածներին եմ համակրում: Հայաստանը աշխարհի ամենամենակ պարտվածն է:       2. Ատամն ու առավոտը Հենց նոր հիվանդ ատամներին  կպած ջրի սառնությունը ցավեցրեց հեռացված ատամիս տեղը լցված լինդը: Ու մտածեցի: Ես ատում եմ գիշերը:  Սիրում են նրան: Ու՞մ: Երկրին: Անունը՞: Սիրում եմ Հայաստանը: Բայց ի՞նչ է Հայաստանը: Ես սիրում եմ այն լույսով, առավոտը: Չէ…բոլոր նյարդերով ատում եմ գիշերը, իսկ Հայաստանը միակ երևույթն է, որ  կարող եմ իրոք սիրել: Ու նորից: Ի՞նչ է Հայաստանը: Հեռացված ատամի տեղը  լցված  լինդս ցավեց սառը ջրից: Դեմքս ծամածռեցի: Ձեռքս խփեցի սեղանին: Ե՞րբ է գալու: Ի՞նչը: Առավոտը: Կփոխվի՞ ինչ-որ բան: Գիշերը խեղդվում եմ: Առավոտը՝ շնչում: Ու նորից՝ ի՞նչ է Հայաստանը: Բանաստեղծի ասած Նաիրի՞ն: Բարդի՞ն, որ կտրեցինք, որ տանիքի վրա չընկնի : Ու նաև  ատա՞մս:  Հի, Հի…տո լավ է: Ե՞ս ուր, Նաիրին ուր,-կասեր,-եթե չեմ կարողանում մի վայրկյան մոռանալ էդ…ատամի ցավը:  իսկ ես մտածում եմ, ինչում եմ մեր բարդուց խլում թթվածին: Ինչու՞ երկուշաբթի բաղնիքում  ջուր շատ բացեցի ու խավարասերը քշվեց, գնաց…Չէ, հասկանում եք, ուղղակի ափսոսում եմ մեր բարդին: Լավ, լավ, լավ, իսկ ինչ  առնչություն ունեն գիշերը,  Հայաստանը ու փտած ատամս, որ հեռացվեց: Մեկ էլ՝ այն կինը ավտոբուսի մեջ նայում էր ուռած թշիս, որ հեռացված ու թարախակալած ատամի մեղքով թարախակալ էր, զգու՞մ էր հոտը, որ գալիս էր ատամնաբուժարանից դուրս եկած մարդուց:   Թքած՝ ինչ կմտածի, եթե ես չգիտեմ ինչ մտածել ձեր ու իմ մասին:   Դեղնել են ատամներս: Բայց վախենում եմ լվալ ու զգուշորեն ու  թույլ եմ լվանում՝  հանած ատամի պատճառով: Ու նորից՝ «կապ ունե՞ն Հայաստանը, գիշերը, հանած ատամը: Պատկերացնում եք, ասում էր, թե ոչ մի բանից չի վախենում:  Ես վախենում եմ ինձնից, ձեզնից, շնից: Բայց եթե գիշեր չլիներ, չէի վախենա: Սպասեմ առավոտվան: Ու հեծանիվին, որ առաջ երազում էի:  Հիմա ես ունեմ հեծանիվ, բայց գիտեմ, որ միշտ  լինելու է մի երեխա, որ չի ունենալու իր հեծանիվը: Որքան որ ատամիս ցավն է իրական, այնքան էլ նա, կամ նրա սերը: Ո՞ւմ՝ երկրի, որ հեգնորեն թե հպարտորեն բանաստեղծի պես Նաիրի եմ ասում: Բայց նրան սիրելը այնքան բնական բան եմ համարում, որ զզվում եմ դրա մասին ճոռոմախոսողներից: Նաիրին…թու, բայց ատամս, որ արդեն չկա, չի թողնում հավատամ էդ զգացումին: Ամեն ինչը հերը անիծում է: Կարո՞ղ եմ վերանալ էդ ցավից: Աչքովս ընկան Գորկու մոր աչքերը՝կլոր ու կարմրավուն, իսկ գիլաների մեջ կարծես կաթ է լցված»: Բայց եղունգներիս մեջ սև կեղտի մի հատիկ էր մնացել: «Կտրում եմ եղունգներս, արդեն լրիվ մոռացել եմ ատամի ցավի ու գիշերվա մասին: Հեռախոսիս մեջ փորփրում եմ անկապ, ու հանկարծ…ինչի՞ համաաար….միացավ ձայնագրությունը էն մարդու, որ այսօր էր մահացել: Ամիսներով ձեռքս չէր կպել էդ կոճակին: Ձայնը սարսռեցրեց: Անջատեցի: Նրան ձայնագրեցինք մի հաղորդման համար, որ երբեք եթեր չի գնալու: Մոռանալ, մոռանալ….չի ստացվում՝ ատամի ցավ, գիշերը, հիմա էլ չստացված հաղորդումը ու ինստիտուտը, որ համ սիրում եմ, հա զզվում: Կախվելու հիմնավոր պատճառներ: Ինքնասպանությունը զարմանքից, վախից ու ունայնությունից հետո ծիծաղ է առաջացնում: Ճիշտ է՝ լսեցիք ու կայքերը գրեցին՝  ուսանող ինստիտուտից, որ սիրում եմ ու զզվում, ինքնասպան է եղել: Կայքերը էդ հետաքրքրասեր հայտարարեցին, թե նա քննական խնդիրներ է ունեցել   դասախոսների հետ: Ախր էն օրը տեսա առավոտը ինստիտուտի խաչմերուկում , տեսա դեմքը ու զգացի: Որ թարմ օդը հետաքրքիր չէր, նրան շնչելը հաճելի չէր»: Իսկ՝  սիրում եմ շնչել (չնայած քթի միս ունեմ, հա հա…) ծառի տված կանաչ թթվածինը: Հենց էդ թթվածինն է Հայաստանը, մթնոլորտային ուրիշ դաշտ»: Խմում եմ անտիբիոտիկը, հաճույքով կուլ եմ տալիս, չնայած գիշերվա պես վախենում են բժիշկներից ու դեղերից: Առավոտվան եմ սպասում: «Բայց ինչի՞ համար: Քթի միս ունեմ ու առավոտն արթնանալիս բերանիս անկյուններում անգույն ջրիկ նյութ է հավաքվում: Չէ, որովհետև առավոտյան ուզում եմ նայել բարդուն, որ ամբողջությամբ չկտրեցինք, քոքից չհանեցինք: Դեմ էի ես: Ուռա: Միակ բանն է, որ ես դեռ տվել եմ նրան: Կնայեմ մի կետի ու կգծեմ, թե իբր բարդու ճյուղերի սառը քամին հեռացնում է մշուշը, որ ծածկել  է երկիրը»:  Հայաստանը ամենաեզակի մենակն է. միևնույն  ժամանակային շրջանում  մեկը նրան թողնում է  ու մյուսը`զոհվում: Նյութի աղբյուրը՝  ԳրանիշShare Button

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am