Խաղողագործները պատրաստվում են փակել նախագահականի մայրուղին
Քիչ առաջ հայտնել էինք, որ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն եւ հարակից գյուղերի բնակիչները: Նրանք սպասում են նախագահի պատասխանին: Այժմ նրանց պատասխանել են, սակայն պատասխանը նրանց չի գոհացրել: ՀՀ նախագահի նստավայրից գյուղացիներին հայտնել են, որ նրանք նախորդ տարի խաղողի մթերման գումարները կստանան 6 օրից՝ հունիսի 1-ին եւ առաջարկել են ավարտել ակցիան: Սակայն գյուղացիները չեն պատրաստվում հեռանալ եւ մտադիր են փակել մայրուղին:
