Լարված իրավիճակ նախագահականի մոտ
Ինչպես հայտնել էինք՝ ասօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները: Նրանք պահանջում են նախորդ տարվա մթերած խաղողի գումարները, որոնք մինչ օրս չեն ստացել: Կոնկրետ պատասխան չստանալով խաղողագործներն այժմ էլ շարժվում են դեպի նախագահական նստավայր: Ինչպես նրանցից շատերն են ասել նրանք ցանկանում են փակել ճանապարհը և մնալ նախագահական նստավայրի դիմաց այնքան, մինչև լուծվցեն իրենց խնդիրները:
