6 մլն դրամ ՝Արագածոտնի մարզպետարանին
Եղնիկ համայնքի խմելու ջրի ջրամատակարարումը բարելավելու համար Արագածոտնու մարզպետարանին 6 մլն դրամ գումար կհատկացվի.նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում: «Նախատեսվում է Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում կառուցվող ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով 2016թ-ի Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 6 մլն դրամ՝ ջրի ջրամատակարարման բարելավման համար, քանի որ այդտեղ ջրամատակարարումն իրականացվում է խմելու ջրի որակի պահանջներին չբավարարող ջրով, ինչպես նաև անկանոն:Համայնքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում», - ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
