Լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ կառավարության աշխատակազմի եկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց,որ այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել: Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ բյուջեից ուղղակի և անուղղակի ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվում է 798-ով, իսկ հանրապետական գործադիր մարմիններում այդ մեքենաների թիվը 137-ն է,ասաց նա: Նա ներկայացրեց նաև արձանագրային որոշում, որում ցույց է տրվում, թե որ մարմիններում քանի մեքենա է կրճատվում:
