Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել

Դավիթ Բաբայանը հասել է այնտեղ, որ արդեն հայտարարում է, թե այդ 800 հեկտարի մեծ մասն ընկնում է շփման գծում, իսկ մեր տարածքային կորուստներն ավելի քիչ են։ Ես հիմա ուզում եմ հասկանալ այս մեծ ստրատեգին. պարոն Բաբայան, եթե շփման գիծը բարակել է, եւ հակառակորդը դիրքերը մոտեցրել է մեր դիրքերին, մերոնք ի՞նչ պետք է անեն։ Այս իրավիճակում երկու լուծում կա՝ կամ պետք է թշնամուն հեռացնեն պատշաճ տարածության վրա, կամ իրենք նահանջեն, որպեսզի չհայտնվեն հակառակորդի ափի մեջ։ Որքան գիտենք, նախագահն էլ ասաց այդ մասին, հավես չկա նոր զոհերի գնով վերադարձնել այդ 800 հեկտարը։ Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել։ Մի ապուշացրու ոչ թերթերին, որոնք գրել են տարածքներ կորցնելու մասին, ոչ էլ հանրությանը, որ այդ մասին կարդացել է թերթերում։ Պաշտոնի բերումով Դավիթ Բաբայանից անհամեմատ բարձր մեկ այլ խոշոր ստրատեգ, դարձյալ ծագումով ղարաբաղցի Սեյրան Օհանյանն օրերս հայտարարեց, որ Թալիշում անվտանգ է։ Թերթերը, բնականաբար, չհավատացին, որովհետեւ հասարակ տրամաբանության հարց էր՝ Թալիշում չէր կարող ավելի անվտանգ լինել, երբ հակառակորդը հատկապես այդ ուղղությամբ էր արձանագրել իր հիմնական առաջխաղացումը։ Հասարակ լոգիկայի հարց է՝ քանի՞ մետրից կարող ես թիրախին ավելի ճիշտ խփել՝ հարյուր, թե՞ քսան։ Օհանյանի այդ հայտարարությունից անհանգստացան նաեւ նրա հայրենակիցները Ղարաբաղում եւ ընդհուպ վարչապետի բերանով հասկացրին, որ դեռ վաղ է խոսել Թալիշի անվտանգության մասին։ Բայց նույնիսկ դա չկանգնեցրեց Օհանյանի խոսնակին՝ Արծրուն Հովհաննիսյանին, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հարգելի պարոնայք՝ Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան եւ Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ եւ այլն»։ Դե կներես, հարգելի ՊՆ խոսնակ, որ մարդիկ չեն հասկացել, թե ինչ իմաստով է Թալիշի անվտանգության մասին խոսել ՊՆ Սեյրան Օհանյանը։ Եվ, այնուամենայնիվ, այդ ո՞ր նախկինի մասին է խոսքը։ Էն շատ նախկինից այսկո՞ղմ, թե՞ ապրիլի առաջին օրերից այսկողմ։ Իսկ պատահաբար Սեյրան Օհանյանը չգիտի՞, վաղը կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում ։  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն ԱՄՆ-իսրայելական պшտերազմն Իրանի հետ ամբողջ աշխարհի ընկերություններին առնվազն 25 միլիարդ դոլար է արժեցել Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am