Անլուծելի խնդիրներ չկան. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունական «Կատիմերինի» թերթի հետ հարցազրույցում նշել է, որ անհրաժեշտ է հրաժարվել «մեկ դարպասի խաղից»։ «Կարծում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Բազմապլան գործընկերության ուղի վերադառնալու համար պետք է պարզապես հրաժարվել «մեկ դարպասի խաղի» արտավոր տրամաբանությունից, գործնականում հաշվի առնել միմյանց կարծիքն ու շահերը»,- ասել է նա։
