Լատվամիջոցները մեղադրվում են ծախվածության մեջ
Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Վալերի Գոնտարյովը ուկրաինական զանգվածային լրավամիջոցներին մեղադրել է ծախվածության մեջ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»: «Զանգվածային լրատվության շատ միջոցներ օլիգարխիկ կլանի ձեռքում են: Այդ պատճառով շատ հաճախ, չեմ ցանկանում վիրավորել այստեղ ներկա մամուլի ներկայացուցիչներին, ես նրանց կոչում եմ ազատ ծախու մամուլ: Եվ դա սարսափելի է: Եթե մենք ապամենաշնորհում ենք ամբողջ շուկան, ապա օլիգարխացնում ենք մեր բոլոր տնտեսական սեկտորները, կարծում եմ, զանգվածային լրատվության սեկտորը պիտի առաջինը հայտնվի դրանց թվում», — ասել է նա:
