ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումը
Ասոշիեյթիդ Պրեսը տեղեկացնում է ,որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանցի ցուցարարների հարձակումը Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա և կոչ է արել Իրանին պաշտպանել սաուդցի դիվանագետներին ու նրանց սեփականությունը:Երկու երկրների հարաբերությունները լարվել են շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրի մահապատժից հետո: Թեհրանում ցուցարարները հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա ու հրկիզել:
