Սավչենկոյից հետո՝ Ղրիմն ու Դոնբասը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Նադեժդա Սավչենկոյի վերադարձից հետո Կիևը կվերադարձնի Ղրիմն ու Դոնբասը: Այդ մասին նա հայտարարել է նախագահի վարչակազմում ճեպազրույցի ընթացքում, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։ «Նադեժդա Սավչենկոյի վերադարձով մեզ է վերադաձել հույսն ու հավատը մեր հաղթանակի նկատմամբ։ Ինչպես մենք վերադարձրեցինք Նադեժդային, այդպես էլ ուկրաինական ինքնաշխանության տակ կվերադարձնենք Դոնբասն ու Ղրիմը»,- հայտարարել է Պորոշենկոն։
