Հայաստանի հերթական մեկուսացումը
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը facebook-ում գրել է. Ո՞ւմ է սա ձեռնտու, ո՞վ է մեկուսացնում Հայաստանը և ինչ նպատակ է հետապնդում այս մեկուսացումը: Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու ամենակարճ ու ապահով ճանապարհն անցնում է Հայաստանով, մինչդեռ Իրանը գերադասում է իր ապրանքները Սև ծով հասցնել Ադրբեջանով։ Սա եզակի հնարավորություն է Հայաստանի համար, բայց ոնց որ թէ հերթական անգամ դուրս ենք մնում։ Էկոնոմիկայի և Տրանսպորտի ու կապի նախարարությունները պետք է բացատրություն տան այս իրավիճակի համար, եթե կան թերություններ, ապա պետք է պատասխանատվություն ստանձնեն
