Պետդեպը տեսնում է այն, ինչ ինքն է հորինում. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Gazeta-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի արտահայտությունը, ով ասել էր, որ չի կարող հաստատել Սիրիային մատակարարած Ռուսաստանի հումանիտար օգնության փաստը: «Մենք դեմ չենք լինի, եթե ԱՄՆ-ը եւ նրա արշավը կենտրոնացած լինեն ավիահարվածների տեխնիկայի վրա, որոնց թիրախում են հայտնվում հարսանիքներն ու «Բժիշկներ առանց սահմանների» ՀԿ օբյեկտները: Պետդեպը չի տեսնում ռուսական հումանիտար օգնությունը, դա նորմալ է, նրանք տեսնում են այն, ինչ իրենք են հորինում»
