Ադրբեջանցի լրագրողն ազատ է արձակվել բանտից
Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր դատական նիստում որոշում է կայացրել լրագրող Խադիջա Իսմայիլովայի 3 տարի 6 ամիս պատժաժամկետը փոխարինել պայմանական ազատազրկմամբ: Հիշեցնենք, որ Իսմայիլովան բողոքարկել էր դատարանի վճիռը, որտեղ պահանջում էր փակել իր դեմ հարուցված գործն ու ազատել իրեն, սակայն դատարանը չէր բավարարել նրա բողոքը: Իսմայիլովան ներկայացրել էր վճռաբեկ բողոք, հայտնում է APA գործակալությունը: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը լրագրողին դատապարտել էր 7.5 տարվա ազատազրկման: Նշենք նաև, որ Խադիջա Իսմայիլովայի պաշտպանությամբ զբաղվում էր հայտնի փաստաբան Ամալ Քլունին:
