ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի արժեքը նվազել է 25 դոլարից
ՕՊԵԿ-ի կողմից վաճառվող նավթի միջին գինը հունվարի 15-ի դրությամբ նվազել է մինչեւ 24,74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Վերջին անգամ նման գին եղել է 2003-ի սեպտեմբերին, հաղորդում է Gazeta-ն: Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,16 տոկոսով՝ հասնելով 29,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
