РИА Новости գործակալությունը հայտնում է,որ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է,որ Բաքուն պատրաստ է աջակցել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը.
Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամ են ապրում 2015 թվականի նոյեմբերի 24-ից ի վեր, երբ թուրքական կործանիչը թուրք-սիրիական սահմանի մոտ խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։
Ալի Հասանովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որն այդ պետություններից յուրաքանչյուրի հետ «բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության հարաբերություններ ունի»։
«Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանը սերտ պատմական կապերով է կապված այդ պետությունների հետ, և այդ լարվածության պատճառով նա անհանգստություն ու ափսոսանք է զգում։ Պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածության թուլացման համար»,-ասել է Հասանովը։
Վլադիմիր Պուտինը դա «թիկունքից հարված» էր որակել՝ հօգուտ ահաբեկիչների, ու Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել։
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ Անկարան շարունակելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ձգտել բանակցությունների միջոցով։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը